.

Razmik Hovhannisyan`s blog

Դիտումների քանակը

Կիսվիր ընկերներիտ հետ

Ախ Հայեր-Հայեր

Նորահայտ հայ ռեպերների շարքում դժվար է գտնել մեկին, ով իսկապես ասելիք ունի և ցանակնում է ինչ որ բան փոխել: Պատահական գտա այս տեսահոլովակը youtube.Com կայքում և ցանկացա կիսվել: Ուրախ եմ ձեզ ներկայացնելու, մի տաղանդավոր երիտասարդ ռեպերի, ում երգի յուրաքանչյուր նախադասության մեջ, հիրավի, կգտնես ճշմարտացիություն և ինչ որ բան դեպի լավը փոխելու ցանկություն: Երիտասարդ Ռեպերը նաև վերջերս սկսել է դերասանական գործունեություն ծավալել Հ1 Հեռուստաընկերության "Տիգրանի Մոլորակը" սերիալում` կերտելով Աշոտի կերպարը: Եվ այսպիսով պրեմիերա GoR`s - Ax Hayer Hayer... Վայելեք…
Լուսանկար(ներ)





Տեսանյութ




Պարոնորմալ հավաքածու

Այս  գրառման  մեջ ես  Ձեզ  Կներկայացնեմ  տարբեր անսովոր զարմանալի, պարոնորմալ  երևույթներ...Սկսենք






Օդեսսայի տարածքի Սարատա գյուղի  բնակիչները   վախից  սկսում են հեռանալ այդ տարածքից  ....դեռ  1 ամիս  առաջ այստեղ ամեն ինչ շատ լավ էր  , բայց ահա եկավ մի  օր որ   այնտեղի  լիճը սկսեց   դառնալ կարմիր նրանք մտածեցին որ դա ուղղակի  ավազի պատճառով է որը ըստ իրենց ուղղակի   վեր էր ելել...բայց ահա  տեսնելով որ մի քանի օր է դա չի անցնում նրանք կանչում են համապատասխան  մասնագետների.....Լճի ջրի   լաբորոտորական ուսումնասիրությունը ցույց է տալիս որ այնտեղ   առկա է մեծ քանակությամբ արյունՊարոնորմալ հավաքածու - հետաքրքիր, զարմանալի, անսովոր, Պառոնորմալ






Պարզվեց  որ 100 մլ ջրի 60 տոկոսը կազմում է արյան պլազման...35 տոկոսը սովորական ջուրը իսկ մնացածը աղեր հանքային նյութեր  և ինչքան էլ զարմանալի է  այնտեղ  ի տարբերություն սովորական  ջրի բաղադրության մեջ  մտնող  թթվածնի քանակի տարբերությունը կազմում է 67 տոկոս......այս   "արյունոտ" լճի  վերաբերյալ հնչել են շատ կարծիքներ...թե դա    ձկների արյունն է  ...թե դա ուղղակի ախտոտման հետևանքով փթած ձկների արյունն է......նշեմ որ   դեռ ՍովեՏական տարիներին    հայտնի էր այս  լճի սանիտարական վատ վւճակի մասին բայց  չկային ասյսպիսի    նշաններ..ինչևէ բոլորը  պնդում են որ այստեղ  հետազոտություններ  անելու համար անհրաժեշտ է այն ամբողջովին  ցամաքեցնել...






Ամերիկուհի Էպրիլ Միտտը  իր այգում լսել է  տարօրինակ    ձայներ   և  հետաքրքրությունից դրդված դուրս է եկել և գնացել իր տան  ետևում գտնվող իր  հողատարածքը` այգին....նա ապշահար է եղել երբ տեսել է 2 գլխով և...

25 միջոց առավել խելացի դառնալու համար


25 մեթոդ, որոնք կօգնեն արագացնել ուղեղի աշխատանքը և գտնել հեշտ լուծումներ:






1. Սուրճ և ծխախոտ: Սուրճը արագացնում է ուղեղի աշխատանքը, իսկ ծխախոտը այն դարձնում ճշգրիտ: Սակայն այս երկուսի ազդեցությունը երկար չի տևում , ինչպես նաև կարող են դառնալ առողջական տարբեր խնդիրների պատճառ:
2.Չծխողների համար` Սուրճ և բլիթ: Գլյուկոզի և կոֆեինի համադրությունը նպաստում է ուշադրությանը:
3. Մաստակ: Այն բարձրացնում է կոնցենտրացիան ավելի ուժեղ, քան կոֆեինը, սակայն ազդեցությունը տևում է ընդամենը 20 րոպե: 
4, Նկարեք և գծագրեք: Այս երկուսը օգնում են բարելավել կենտրոնացումը և ընդլայնել հիշողությունը:
5. Խմեք էներգետիկ ընպելիքներ: Այն ունի 2 ազդեցություն: Շնորհիվ իր  քիմիական  բաղադրության և Placebo-ն/ արտադրողը երաշխավորում է դրա ազդեցությունը/: 
6.Մտածեք խելացի մարդկանց մասին- հայտնիչ գիտնականներ, գործարարներ: Մտքերը նրանց մասին ծնում է լուրջ գաղաձարներ, մտահաղացումներ: Ազդեցությունը 15 րոպե:
7. Մի մտածեք  հիմարների մասին: Դա հակառակ ազդեցություն է ունենում:
8. Շնչեք ռոզմարին: Այն լավացնում է կենտրոնացումը:
9. Շփվեք ընկերների բարեկամների, և այլ մարդկանց հետ, մենակությունը վատ ազդեցություն է ունենում:
10. Ֆիկիկական վարժություններ:
11. Լսեք դասական երաժշտություն: Ցանկացած այլ երաժշտություն տալիս է բացսական ազդեցություն:
12.Սովորեք նվագել ջութակ կամ դաշնավուր: Եվ նվագեք դասական երաժշտություն:
13. Multitasking-ը չարիք է:
14. Տղամարդիկ, փութացեք, որ տեսադաշտում կին չլինի: Ընդանրապես մի մտածեք նրանց մասին:
15.Ավելի քիչ քնեք: Յուրաքանչյուր մարդ ունի առանձին քնի չափաբաժին:
16. Եթե ուզում եք ոգեշնչվել խնդիրը լուծելու համար, Պարկեք հոլիզոնական դիրքով:
17. Հավատացեք ձեր ուժերին:
18. Օգտագործեք թմրեցնող հաբեր:
19. Ձեր սննդամթերքներին տվեք սնահավատություն:
20. Սեփական մտքերը բարձրացնում են ինտելեկտը:
21. Հեռու մնացեք կարմիր գույնից:
22. Խուսափեք այն իրավիճեկներից, որոնցից կարող եք վերահսկաել, կամ որ ձեզ համարում եք թույլ:
23. Խուսափեք մերժումներից: 
24. Գտեք այնպիսի աշխատանք, որտեղ վերադասը ողջունում է ձեզ:
25. Մի մասնակցեք IQ թեստերի:

Շնորհակալություն բառը աշխարհի 32 լեզուներով...




Աշխարհի որ անկյունում էլ մենք լինենք, լավ ընդունվելու համար պետք է մեր շնորհակալական խոսքը ասենք


Արաբերեն: Shoukran (շուռկան)

Հավայերեն: Mahalo (մահալո)

Հուներեն: Evkaristo (էվխարիստո)

Վրացերեն: Mahd-lobt (մահդլոպտ)

Դանիերեն: Tak (ցակ)

Իռլանդերեն: Go raibh maith agat (գո ռաի մաս ագատ)

Իսլանդերեն: Takk (տահկ)

Իտալերեն: Grazie (գրացիե)

Իսպաներեն: Gracias (գրասիաս)

Կամբոջերեն: Orkun (արկուն)

Չինարեն: Xie-xie (սիե-սիե)

Կորիերեն: Kamsu hamnida (կամասա համնիդա)

Լատվիերեն: Paldies (պալդիս)

Լիտվերեն: Kob chie (կոբ չի)

Մալազերեն: Terima kasih (տերիմա կաշի)

Մոնղոլերեն: Vayarla (վայալա)

Գերմաներեն: Danke schön (դանկե շոն)

Նորվեգերեն: Tak (տահկ)

Լեհերեն: Dziekuje bardzo (ջինուկե բարձո)

Պորտուգալերեն: Obrigado (օբրիգադո)

Ռումիներեն: Multimesk (մալտիմեսկ)

Սոմալերեն: Mahadsanid (մահասանիդ)

Սուահիլիերեն: Asante sana (ասանտե սանա)

Թայերեն: Kabkoon krup (տղաներին) (կաբկուն կրուպ), Kabkoon ka (կանանց, աղջիկներին) (կաբկուն կա)

Թաթարերեն: Rekhmet (ռեխմետ)

Թուրքերեն: sagol (սագալ)

Ֆիլիպիներեն: Salamat (սլամատ)

Ֆիններեն:Kiitos (կիիտոս)

Ֆրանսերեն: Merci beaucoups (մերսի բոքու)

Չեշերեն: Czech Dekuju (դյակույու)

Շվեդերեն: Tack (տաք)

Հետաքրքիր փաստեր

Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:
Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:
Երազները կանխարգելում են պսիխոզների առաջացումը:
Վերջին քնի փուլում, այն ուսանողները, որոնք արթնացվել էին հենց երազի սկզբից, բայց հետո թողել, որ 8 ժամ քնեն բոլորը ունեցան դժվարություններ ուշադրությունը կենտրոնացնելու մեջ, ավելի նյարդային էին, հալյուցինացիաներն ու պսիխոզի նշանները սկսվեցին 3 օր հետո:
Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:
Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են թե գունավոր երազները:
Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք:
Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում: Այսպիսով, սիմվոլները ձեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:
Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում:
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: Համաձայնլրագրի` ծխելուց զուրկ մարդիկ 1-4 շաբաթների ընթացքում 33%-ը ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին քան սովորաբար:
Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ:
Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են և եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է երբ դուք իրականում ծարավ եք և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսեք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա իհարկե չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան մինչև արթնանաք և ջուր խմեք:
Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված:
Մի քանի այլ կարևոր փաստեր:
Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղձավանջներ են ունենում:
Բոլոր կենդանիներից կապիկիների համբույրն է մարդկանց համբույրին նման, իսկ ընդհանրապես կենդանիներից համբուրվել սիրում են նաև ձիերը և շները…
 Մարդու տեսողական նյարդը մոտավորապես 10 անգամ ավելի հաստ է, քան լսողականը, երևի այստեղից էլ առաջացել է «Լավ է մի անգամ տեսնել, քան 10 անգամ լսել» արտահայտությունը…
 Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին ոչ մի ծնունդ չի գրանցվել՝ Վատիկանն է:
 Միջիգանում կինը առանց ամուսնու թույլտվության իրավունք չունի մազերը կտրել:
 Առյուծը գիշատիչ կենդանիներից ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը:
 Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում:
 Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից:
  Ամենաակտիվ մկանները գտնվում են աչքերում:

հ.գ.Հետաքրքիր փաստեր - հետաքրքիր, փաստեր

Կլեոպատրան ամուսնացել է իր հարազատ եղբոր Պտոլոմեաի հետ:



Կատուները չեն զգում քաղցր համը: 

 

17 ժամ արթուն մնալը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը եւ թուլացնում է հիշողությունը այնպես, ասես մեր արյան մեջ կա 0.05% ալկոհոլ:



Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լացել, քանի որ երկրի ձգողության ուժ չկա:

 

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:



Միացյալ Նահանգներիբ հոգեբանները  ներկայացրել են նոր ախտորոշումը Facebook-կախվածություն  (FAD):



Մեկ ծխախոտը ծխելու համար մարդը միջինում ծախսում է 5 րոպե իր կյանքից:

Իսպանիայի առաջնություն: Սպասվելիք խաղերը

Իսպանիայի առաջնության վերջաբանը շատ լարված պայքարում է անցնելու: Բարսելոնան վերջին խաղերում կարողացավ կրճատել 10 միավորների տարբերությունը և այժմ Մադրիդի Ռեալը ունի 4 միավորի առավելություն: Սակայն Ռեալը հեշտ հանձնվողներից չի և մինչև վերջ պայքարելու է չեմպիոնական հերթական տիտղոսը նվաճելու համար: Լարված պայքար է ընթանում նաև լավագույն ռմբարկուների միջև: Ռոնալդուն 32 խաղում խփել է 40 գոլ, իսկ Մեսսին՝ 39 գոլ:  Երկու թիմերին էլ մնացել է խաղալ 6-ական հանդիպումներ: Ահա սպասվելիք խաղերը՝



Real Madrid-ին սպասվող խաղերը


Barcelona-ին սպասվող խաղերը

անոնիմուսը խոսում է հայոց ցեղասպանության մասին Anonymous: Operation Armenian Genocide (Update 2012, February) Re-Engaged (Official)


«Անոնիմուս»-ը զգուշացրել է Հունաստանի կառավարությանը


ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը հարձակում է գործել Հունաստանի արդարադատութան նախարարության պաշտոնական կայքի վրա: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը:
«Անոնիմուս»-ը կոտրած կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ զգուշացնում է գալիք արդարության մասին: Հակերային կազմակերպությունը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հունաստանի կառավարությունը ընտրվել է հույն ժողովրդի ցանկություններն իրականացնելու համար, այդուհանդերձ նա դա չի անում: «Ժողովրդավարությունը ծնվել է ձեր երկրում, սակայն այժմ դուք այն սպանում եք»,-նշված է տեսանյութում: Այստեղ ասվում է, որ «Անոնիմուս»-ը ոչինչ չի ներում և չի մոռանում: «Ոչ թե ժողովուրդները պետք է վախենան կառավարությունից, այլ կառավարությունները պետք է վախենան ժողովրդից»,-նշված է վերջում:

Խելացի ակնոցներ Google-ի կողմից:

Google-ը փորձարկում է մի նախագիծը, որը տարիներ առաջ կարող էինք հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում: Նախագիծը կոչվում է Project Glass: Այն իրենից ներկայացնում է խելացի ակնոց, որի միջոցով հնարավոր է կատարել տեսազանգեր, լուսանկարել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, կարդալ նորություններ, օգտվել GPS-ի և ինտերնետի այլ ծառայություններից: Ակնոցները կառավարվում են ձայնային հրամաններով: Մի խոսքով դիտեք տեսահոլովակը և գնահատեք այս նոր նախագիծը:

Նկարեք մարդուկ և օգնեք նրան

Գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որի միջոցով կարող եք նկարել մարդուկ և օգնել նրան հաղթահարել փորձությունները: Անհրաժեշտ է սկզբում ըստ ձեր երևակայության նկարել մարդուկ  և այնուհետև կատարել նրա հրահանգները (նկարել բանալի, փուչիկ, թուր, ամպ և այլն): Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել այս հետաքրքիր ու զվարճալի կայքը: Նկարել մարդուկին

Աֆորիզմներ սիրո մասին


Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։

Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։

Սիրել` նշանակում է դադարել համեմատել։

Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։

Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:

Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։

Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։

Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։

Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։

Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։

Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:

Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:

Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել:

Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:

Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:

Սիրել՝ նշանակում է գործել:

Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:

հանգստացրեք ձեր ներվերը

հետաքրքրիր եֆեկտներ



Աստղեր, որոնց անունները Google-ում փնտրելու դեպքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով

այտնի մարդկանց անուններն ու նկարները միշտ էլ գործիք են չարագործների ձեռքում: Բավական է հետաքրքրությունից դրդված սեղմել հղումն ու տեղափոխվում ես վնասակար բովանդակությամբ կայք: 

McAfee հակավիրուսային ու անվտանգության հարցերով մասնագիտացված ընկերությունը հրապարակել է «ամենավտանգավոր» աստղերի տասնյակը: Ցուցակում ներկայացված տոկոսային ցուցանիշը խոսում է վարակված կայքում հայտնվելու հավանականության մասին: 

1. Heidi Klum -- 9.17% 

2. Cameron Diaz -- 9.08% 

3. Piers Morgan -- 8.92% 

4. Jessica Biel -- 8.83% 

5. Katherine Heigl -- 8.67% 

6. Mila Kunis -- 8.17% 

7. Anna Paquin -- 8.08% 

8. Adriana Lima -- 8.00% 

9. Scarlett Johansson -- 7.83% 

10. Emma Stone -- 7.67%

Բարձրտեխնոլոգիական գնդիկ-բոքոնիկ (տեսանյութ)

ԱՄՆ-ում ներկայացվել է թենիսի գնդակի չափ մի գունդ, որի հիմնական նպատակը գնորդին զվարճացնելն է: Sphero անվանումը ստացած գունդը պրակտիկ օգուտ չի տալիս: Դրա մեջ տեղադրված է փոքրիկ շարժիչ, որի շնորհիվ այն գլորվում է ցանկացած ուղղությամբ, մարտկոց, որը լիցքավորվում է շարժման ընթացքում, ինչպես նաև ցուցիչներ: 

Զվարճալի բոքոնիկին հնարավոր է կառավարել հեռախոսի և այլ սարքերի միջոցով, Bluetooth տեխնոլոգիայի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ոչ միայն ուղղորդել այն այլ օրինակ դրա համար երթուղի գծել: 

Sphero-ի համար արդեն 5 խաղային հավելված է ստեղծվել և նորերը սարերի հետևում չեն:

Հիշողության կորուստը սկսվում է 45 տարեկանից. գիտնականներ

Հիշողության և գլխուղեղի այլ ֆունկցիաների կորուստը կարող է սկսվել 45 տարեկանից: Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները: 

Բրիտանական բժշկական պարբերականում նրանք նշել են, որ տասը տարվա ընթացքում ուսումնասիրել են 45 -70 տարեկան ավելի քան 7 հազ. բրիտանացու մտավոր կարողությունները: 

BBC-ի հաղորդմամբ` հետազոտության արդյունքների համաձայն` 45 – 49 տարեկանում տեղի է ունենում գլխուղեղի ֆունկցիաների ոչ մեծ, բայց զգալի նվազում (հիշողության, մտածողության և ընկալման): 

Ավելի վաղ նման բոլոր հետազոտություններն անցկացվում էին 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում:

Որքան «բարձր» ես ապրում, այնքան արագ ես ծերանում

Մարդու կյանքի տևողությունը, պարզվում է, միայն վնասակար սովորույթներից ու առողջական խնդիրներից չէ կախված: Կարևոր է նաև, թե որ հարկում է նա բնակվում: 

Ամերիկյան ստանդարտների ու տեխնոլոգիաների ինստիտուտի` NISIT-ի գիտնականները եկել են այն համոզման, որ այն մարդիկ, որոնք բարձրահարկերում են բնակվում, ավելի շուտ են ծերանում , քան նրանք, ովքեր ապրում են մեկհարկանի տներում: 

Ինչպես գրում է Independent-ը, գիտնականներն իրենց հիպոթեզի համար օգտագործել են չափազանց ճշգրիտ ատոմային ժամացույցներ: Նրանք զույգ ժամացույցներից մեկը դրել են գետնից 30 սմ բարձրության վրա, մյուսը` գետնին: Պարզվել է, որ վերևում ժամանակը մի քանի միլիարդավոր վայրկյաններ ավելի արագ է ընթանում, քան ներքևում: Որքան այս կամ այն օբյեկտը մոտ է գտնվում գետնի մակերևույթին, այնքան ժամանակը դրա համար դանդաղ է ընթանում: 

Այնպես որ, գիտնականները խորհուրդ են տալիս` եթե ցանկանում եք երիտասարդ մնալ, ապա տեղափոխվեք ներքին հարկեր:

Մարիխուանան ավելի անվտանգ է, քան ծխախոտը

Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: 

Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը: 

Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են: Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները): 

Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է: 

Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ: 

Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:

Բրիտանացին ձվի 5000 արկղից տանկ է պատրաստել

Բրտանացի 57-ամյա Ստյուարտ Մուրդոչն, օգտագործելով ձվի 5016 արկղից տանկ է պատրաստել, տեղեկացնում է metro.co.uk լրատվական կայքը 

Մուրդոչն օգտագործել է նաև 26 լիտր սոսինձ և ավելի քան 10 հազ մեխ։ 

Բրիտանացուց ավելի քան 512 ժամ է պահանջվել, որպեսզի պատրաստի 10մ երկարություն ունեցող ստվարաթղթե քանդակը։ 

Աշխատանքը ստեղծվել է մարտի 4-ին ամենամյա «Ձվեր հանուն զինվորների» կայանալիք միջոցառումը նշելու համար։ 

Տանկը գտնվում է Լոնդոնի կայսերական պատերազմի թանգարանում։