.

Razmik Hovhannisyan`s blog

Դիտումների քանակը

Կիսվիր ընկերներիտ հետ

Ինչ գույնի կլինեն ձեր երեխաների աչքերը


Ինտերնետում վերջերս հայնտնաբերեցի այսպիսի լուսանկար, որը կազմված է վիճակագրական տվյալների և հարաբերության տեսության հիման վրա: Չգիտեմ ինֆորմացիան ինչքանով է հավաստի, բայց կզանկանայի իմանալ ձեր կարծիքները:

Օդնոկլասնիկում նորից հնարավոր է փակել օգտատերերի պրոֆիլները

Նոր ֆունկցիաներ Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում


Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Ֆունկցիաներից մեկի շնորհիվ կարող եք մուտք գործել օդնոկլասնիկի կայք, բայց ձեր ընկերները չեն տեսնի, որ դուք կայքում եք: Այսինքն Ֆունցկիան ակտիվացնելու դեպքումСейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:

Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет:  Այնուհետև սեղմեք Сохранить:                                             Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:

Facebook-ի տնօրենը մեղադրվել է «ստվերային» ինքնության մեջ


Անցած շաբաթ Facebook-ի տնօրենը հայտնել էր, որ ընկերությունը կայքից հեռացնելու է այն մարդկանց, ովքեր բազմակի անվանումներ ունեն կայքում: Մինչդեռ պարզվում է, որ ինքը ևս «ստվերային» մուտք ուներ դեպի սոցիալական ցանց:

Facebook-ի տնօրեն Ռիչարդ Ալանը Leveson Inquiry-ին հայտնել էր, որ ընկերությունը խստիվ արգելք էր դրել այն մարդկանց վրա, ովքեր չեն ներկայանում իրենց իրական ինքնությամբ:

Daily Mail-ը հաղորդում է, որ ըստ Ալանի՝ այդպիսով իրենք մարդկանց կստիպեն չօգտագործել կեղծ անվանումներ` չար գործողություններ իրականացնելու նպատակով:

Բայց հենց այն ժամանակ, երբ Ալանը խոսել է այս մասին, նա սոցիալական ցանցում արդեն իսկ բազմակի «ներկայություն» ուներ: Առաջինը Richard Allan անվանումն էր, որը ցույց էր տալիս իր կատարած աշխատանքի վերաբերյալ նկարները և հղումները, իսկ մյուսը՝ Ric Allan-ը:

Երբ այսօր The Mail-ը փորձել է պարզել, թե ով է Ric Allan-ը, նա արագորեն անհետացել է սոցիալական ցանցից:

iPad-ը Apple-ին դարձրել է անձնական համակարգիչների ամենախոշոր արտադրողը


Canalys վերլուծական ընկերության հետազոտությունը վկայում է, որ iPad պլանշետը Apple ընկերությանը թույլ է տվել դառնալ 2011 թվականի չորրորդ եռամսյակում անձնական համակարգիչների խոշորագույն արտադրողը` շրջանցելով նախկին առաջնորդ HP-ին: 

  Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Canalys-ը վերլուծական ընկերություններից առաջիններից էր, որ սկսեց պլանշետները համարել անձնական համակարգիչներ: Մնացած ընկերություններն այս պրակտիկան կիրառում են աստիճանաբար: 

  2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 15.43 միլիոն iPad, որը նոր ռեկորդ էր: Բացի այդ, ընկերությունը վաճառել է 5.2 միլիոն Mac համակարգիչ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատածում դա կազմել է անձնական համակարգիչների ամբողջ շուկայի 17 տոկոսը: 

  Սակայն եթե այս ամենից հանեն պլանշետները, ստացվում է, որ անձնական համակարգիչների շուկան, հակառակը, 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Դա կապված է Թաիլանդի ջրհեղեղի հետ, որտեղ արտադրվում են կոշտ սկավառակները: Տարերային աղետի հետևանքները անձնական համակարգիչների շուկան շարունակելու է իր վրա զգալ 2012 թվականի առաջին եռամսյակում: 

Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում


Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:

  Կահիրեի ամերիկյան համալսարանի գիտնականները 2 տարի ուսումնասիրելով աճյունը` եկել են այն եզրահանգման, որ դա 40-ամյա տղամարդ է, ով մահացել է շագանակագեղձի քաղծկեղից:

  Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը ոչ թե շրջակա միջավայրի ազդեցությունն է, այլ գենետիկ նախահակումը:

  «Հին Եգիպտոսի կենսապայմանները խիստ տարբերվում էին ժամանակակիցներից: Չկար օդի աղտոտումը կամ մոդիֆիկացված սննդամթերքը, որից մենք ենթադրում ենք, թե հիվանդությունը անպայման պայմանավորված չի արդյունաբերական գործոններով»,- հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իկրամը:

  Քաղծկեղի հայտնաբերման այս դեպքը բժշկական հնագիտության պատմության մեջ երկրորդ ամենահինն է:

  Ռեկորդը պատկանում է 2700 տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի տարածքում ապրած սկյութական թագավորին, որի աճյունի մնացորդներում ևս քաղծկեղ էր հայտնաբերվել:

Motorola-ն կրկին դատի է տվել Apple-ին


Motorola Mobility ընկերությունը արտոնագրային նոր հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս iPhone 4S-ի և iCloud ամպային ծառայության մեջ իր տեխնոլոգիաները կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

  Apple-ի ու Motorola-ի արտոնագրային պատերազմը սկսվել է 2010-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ընկերություններն իրար դեմ ներկայացել են մոտ 40 արտոնագրային հայցեր:

  Motorola-ն այս անգամ մեղադրում է Apple-ին 6 արտոնագրերի խախտման մեջ, որոնք վերաբերում են անլար կապի, հավելվածների կառավարման, տվյալների ֆիլտրացման և էլ-փոստի հետ աշխատելու տեխնոլոգիաներին:

  Նշենք, որ Apple-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Motorola Mobility-ի հայցը:

Հարուստները կունենան իրենց սոցիալական ցանցը


Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը սկսվել է ժամանակակից կապիտալիզմի վերջի կանխատեսմամբ, իսկ շատ փորձագետներ կարծիքներ են հայտնել, որ հարստության անհավասարաչափ բաշխումը դա ներկա ժամանակների խարազանն է: Դրա համար հարուստները որոշել են տարանջատել իրենց մյուսներից ոչ միայն իրական կյանքում, այլ նաեւ ինտերնետային աշխարհում: Նրանք քննարկել են մոլորակի երկու հարյուր ամենաազդեցիկ մարդկանց միեւնույն սոցիալական ցանցում ընդգրկելու հարցը:

  Ցանցի ստեղծման նախաձեռնող Վիվեք Ռանադիվը կարծիք է հայտնել, որ նման միավորումը թույլ կտա գերտերությունների առաջնորդներին «փոփոխել աշխարհը դրական ուղղությամբ»: Նրանք կարող են առանց խոչընդոտների միավորել ջանքերը, որոնք ուղղված են գլոբալ խնդիրների լուծմանը: Ռանադիվի նախաձեռնությունը պաշտպանել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը:

Աշխարհի ամենաբարակ պլանշետը

Լաս Վեգասում տեղի ունեցած տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, Toshiba ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետային համակարգիչը` տեղեկացնում է Vesti.ru կայքը: 

Excite X10 պլանշետն ունի մոտ 77մմ հաստություն, երկու տեսախցիկ, 1գբ օպերատիվ հիշողություն: 

Toshiba-ն պլանավորում է Excite X10-ը վաճառքի հանել այս տարվա երկրորդ կեսին: Ամենաբարակ պլանշետը կարժենա 499-599 ԱՄՆ դոլար:

Ինտերնետից կախվածությունը փոխում է մարդու ուղեղը, ինչպես ալկոհոլն ու կոկաինը

Առաջին անգամ գիտականորեն ապացուցվել է ինտերնետ- կախվածության և մարդու ուղեղի փոփոխությունների միջև կապը: Ինչպես ապացուցել են չինացի գիտնականները, դրանք նման են ալկոհոլից, կոկաինից կամ մարիխուանայից կախվածության փոփոխություններին: 

Ինչպես գրում է The Independent-ը, չինացի գիտնականները հետազոտության են ենթարկել 17 մարդու, ում մոտ ինտերնետային կախվածություն է ախտորոշվել: Նրանք MPT-սքանավորում են անցկացրել , այնուհետև համեմատել արդյունքները 16 առողջ մարդկանց ուղեղների նկարների հետ: «Հիվանդ» խմբի ներկայացուցիչների նկարներում հայտնաբերվել են ուղեղի այնպիսի փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս ալկոհոլից և կոկաինից կախվածության դեպքում: 

Ինտերնետի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտվողների 5-10 տոկոսը, որոնց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ցանցը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

Apple-ի էլ. դասագրքերը մեծ հետաքրքրություն են առաջացրել


Apple ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել, սակայն iBooks էլեկտրոնային դասագրքերը լավ արձագանք են ստացել:

   Global Equities Research ընկերության տվյալներով՝ երեք օրվա ընթացքում 350,000 անգամ բեռնվել են տարբեր էլեկտրոնային գրքեր, իսկ iBook-ի Author հարթակը տեղադրել է 90 հազ. օգտագործող:

Վիրահատություն` 3D ակնոցով


Իսպանացի գիտնականները բժշկության ոլորտում հերթական բացահայտումն են կատարել:

   Երկու ամիս շարունակ Բարսելոնայի կլինիկաներից մեկում բժիշկները հաջողությամբ իրականացնում են լապորասկոպիա`օգտագործելով եռաչափ տեսախցիկներ: Բժիշկները վիրահատությունն անկացրել են 3D ակնոցներով:

   Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նոր տեխնոլոգիան էապես կրճատում է վիրահատության տևողությունը, թույլ է տալիս հստակ գործել և նվազեցնում է հետվիրահատական բարդությունները:

   Բժիշկները խոստովանում են, որ 3D ակնոցները թեթևացնում է իրենց աշխատանքը և ավելի հուսալի է: Մասնագետները նշել են, որ 2013 թ. այս ծրագիրը ավելի լայն տարածում կստանա:

   «Ես դրական եմ վերաբերվում վիրահատության ժամանակ նման տեխնոլոգիայի կիրառմանը: Եռաչափ տեսախցիկները թույլ են տալիս ներքին օրգանները վիրահատել ավելի արագ` հիվանդին նվազագույն վնաս պատճառելով: Վիրաբույժը 3D ակնոցով ղեկավարում է վիրահատությունը էկրանի միջոցով: Ի վերջո, վիրահատությունը ավելի ճշգրիտ և արագ արդյունք է տալիս:

   Միաժամանակ, բժիշկը պետք է օժտված լինի նաև որոշակի գիտելիքներով և փորձով»,- հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Մալյուգինը:

Վոլեյբոլի գնդակը հայտնվել էր դելֆինի ստամոքսում

Չինացի բժիշկները վիրահատել են մի դելֆինի, որը վոլեյբոլի գնդակ էր կուլ տվել, գրում է Shanghai Daily-ն:

   Գնդակը ընկել է դելֆինի մարսողական համակարգ , երբ նա խաղալիս է եղել իր լողավազանում: Մի քանի օր շարունակ գնդակը մնացել է կաթնասունի օրգանիզմում:

   Սկզբում ոչ մասնագետներն են փորձել օգնել դելֆինին, սակայն ոչինչ չի ստացվել և ջրային կենտրոնի աշխատակիցները ստիպված են եղել դիմել անասնաբույժների օգնությանը:

   5-ամյա դելֆինին մոտ 3 ժամ վիրահատել են, չնայած նախատեսված էր 30 րոպե: Այժմ կենդանու կյանքին ոչինչ չի սպառնում և արդեն տեխափոխվել է իր դելֆինարիում:

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է, որը կշարունակվի առավոտ


Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին:

   «Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը:

   Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է: 
«Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:

Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին


Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը:

   Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում:
Այսպես, օրինակ՝ «movies», «music», «photography», «programming», «cars», «cooking» կամ «science» որոնելու դեպքում առաջին հերթին ցուցադրվում են Google+-ում նման բովանդակությամբ հղումները: Նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը գրանցված չէ այդ սոցցանցում:

   Իսկ հայտնի ընկերությունների անունները որոնելիս, օրինակ՝ «The New York Times», «Martha Stewart» կամ «AT&T», դրանց պաշտոնական կայքերի փոխարեն առաջինը ցուցադրվում են կրկին Google+-ի էջերը:
   Սկրիպտն ու դրա օգտագործման ուղեցույցը տեղադրված են focusontheuser.org կայքում:

Սև շոկոլադն այնքան էլ օգտակար չէ. դիետոլոգներ


Շոկոլադի սիրահարները, ովքեր կարծում են, որ սև շոկոլադն ամենաօգտակարն է, պետք է վերանայեն իրենց որոշումը, նշում են մասնագետները:

   Ընդունված է համարել, որ սև շոկոլադը նպաստում է ճնշման իջեցմանը և օգտակար է սրտի համար, գրում է The Daily Mail-ը:

   Սակայն, չնայած սև շոկոլադն իսկապես ավելի օգտակար է քան կաթնայինը կամ սպիտակը, այնուամենայնիվ, հակաօքսիդանտների շնորհիվ այն կալորիապես ավելի հարուստ է դառնում և պարունակում է ավելի մեծ քանակի ճարպ:

   Օրինակ 85% կակաոյի պարունակությամբ 40 գ սև շոկոլադը պարունակում է 227 կալորիա և 12 գրամ ճարպ: Իսկ նույն քանակությամբ կաթնային շոկոլադում առկա է 210 կալորիա և 7 գ ճարպ:

   

Twitter-ն աշխարհագրական գրաքննություն է մտցնում


Twitter միկրոբլոգի ղեկավարությունը հայտարարել է, որ այժմ նրանք կարող են «աշխարհագրական սկզբունքով» արգելափակել կայքի բովանդակության մի մասը, նշվում է Twitter Inc.-ի պաշտոնական հայտարարությունում:

  Մշակված համակարգը թույլ կտա նշել որոշ հայտարարություններ և այդ կերպ օգտատերերի «թվիթները» բաժանել` ըստ աշխարհագրական տարածաշրջանների:

  Այսպես, այն տեղեկությունը, որը կարող է վիրավորել այսպես կոչված «հատուկ շրջանների» օգտատերերին, չի հայտնվի նրանց էջում, միաժամանակ այն հասանելի կլինի աշխարհի այլ տարածաշրջանների օգտատերերի համար, գրում է The Wall Street Journal-ը:

  Այս կերպ ընկերությունը փորձում է հաղթահարել էթնիկ խոչընդոտը, որոնք առկա են բոլոր հայտնի ինտերնետ ծրագրերում:

«Նորածին» ռոբոտը սարսափեցնում է իր տեսքով (տեսանյութ)


Հատուկ էֆեկտների մշակմամբ զբաղվող Քրիս Քլարկը օպերաներից մեկի համար պատրաստել է նորածին ռոբոտ:

  Ռոբոտը ճշգրիտ կերպով կրկնում է նորածնի շարժումները: Այն նույնիսկ օժտված է Մորո ռեֆլեքսով, որը համարվում է երեխաներին բնորոշ ի ծնե ֆիզիոլոգիական ռեֆլեքս, գրում է The Daily Mail-ը: Միակ թերությունն այն է, որ ռոբոտը դեռ մաշկ չունի:

  Քրիս Քլարկը, ով զբաղվել է Սթիվեն Սփիլբերգի «Մարտական նժույգ» ֆիլմի հատուկ էֆեկտներով, մինչ ռոբոտին ստեղծելը, մանրամասն ուսումնասիրել է մանուկների փիլիսոփայությունը:

  «Ես հատուկ այնպես եմ արել, որ ռոբոտի մեխանիկական վերջույթները շարժվեն նորածին երեխայի պես»,- ասել է նա:

  Սակայն ռոբոտը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Բլոգերները համարում են, որ նորածին ռոբոտին հազիվ թե կարելի է համարել հաճելի և գրավիչ: «Նման տեսարանից կարելի սարսափելի երազներ տեսնել»: 

Աստերոիդը Երկրի կողքով անցել է 60 հազ կմ հեռավորության վրա


2012 BX34 անվամբ աստերոիդը, ուրբաթ երեկոյան 50 տարվա մեջ նվազագույն (մոտավորապես 60 000 կմ) հեռավորության վրա անցել է Երկրի կողքով, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

  Մոտ երեք հարկանի տան չափ աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոլորակին կմոտենա 2013թ հոկտեմբերին, սակայն կանցնի արդեն շատ ավելի մեծ` 54 մլն կմ հեռավորության վրա:

  Հունվարի 25-ին հայտնաբերված օբյեկտն ընդգրկվել է այն տիեզերական մարմինների շարքում, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են Երկրին մոտենալ:

  Այդուհանդերձ, այն չի գրանցվել պոտենցիալ վտանգավոր աստերոիդների շարքը, որոնց պարագայում բացառված չէ մեր մոլորակի հետ բախվելու հավանականությունը:

«Զայրացած թռչունները»` Facebook-ում


Մեր ժամանակներ բջջայիննների (iOS, Android) խաղային հերոսը կհայտնվի ֆեյսբուքում փետրվարի 14-ից: Խաղի հիմնական մասը կլինի անվճար , սակայան նոր հնարավորություններ ձեռք բերելու համար դուք ստիպված կլինեք վճարել 99 ցենտ (օրինակ ավելի մեծ և կործանիչ թռչուններ կամ հատուկ հարձակումներ կատարող թռչուններ ձեռք բերելու համար):

  Զվարճանքը կհամալրի ամբողջ էկրանով խաղալու հնարավորությունը, կատարելագործված անիմացիան, նոր բոնուսները և ցանցային ռեյթինգները:

  Ֆինական Rovio ընկերությունը խաղը շուկա է հանել 2009թ-ի դեկտեմբերի 10-ին: Ընդամենը մեկ տարում այն կարողացավ հավաքել $50 մլն:

Հերթական հզոր բռնկումը` Արեգակի վրա


Հունվարի 28-ի գիշերը գիտնականները հերթական հզոր բռնկումն են արձանագրել Արեգակի վրա:

  Վերջին օրերին նմանատիպ մի շարք բռնկումներ են նկատվել: Վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ բռնկումն  արձանագրվել է  հունվարի 23-ին:

  Երկիրը գտնվել է գեոմագնիսական փոթորկի իշխանության տակ: Շատերն են իրենց վրա զգացել հետեւանքները` մարդկանց մոտ վատացել է ինքնազգացողությունը: ԱՄՆ-ում ավիափոխադրողներն ստիպված են եղել փոխել անդրմայրցամաքային չվերթերը` հաշվի առնելով, որ արեւային ճառագայթումը կարող է խափանել նավիգացիոն սարքավորումները: Հնարավոր են նաեւ տիեզերական սարքավումների խափանումներ, հաղորդում է  «Վեստին»:

Ղազախը 8 տարի ննջասենյակում պահել է կնոջ մումիան


Ղազախստանի Քոքշեթաու քաղաքի տներից մեկում ոստիկանության աշխատակիցները 45-50 տարեկան կնոջ մումիայի վերածված դիակ են գտել:

  «Փրոֆի-նյուզ»-ի փոխանցմամբ, տանտերը ոստիկաններին հայտնել է, որ դա 2004թ. մահացած իր կնոջ մարմինն է: Նրա խոսքով` կինը մահից առաջ խնդրել է իրեն մումիա դարձնել: Այժմ մնում է պարզել, թե արդյոք դա հենց այն կինն է, որի անհետացման մասին հայտարարել էին հարազատները եւ որին 2004 թվականից փնտրում են իրավապահները:

  Տվյալ փաստի առիթով այժմ մի շարք դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել:

FEMEN–ի կիսամերկ ակտիվիստները հասան նաև Դավոս


Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները «հասել են» Շվեյցարիայի Դավոս քաղաք, որտեղ հունվարի 25–ին մեկնարկել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը։

  Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, կիսամերկ աղջիկներն այս անգամ համաժողովի անցկացման վայրում են հավաքվել և հայտարարել, որ իրենց ակցիայի նպատակն աղքատության խնդրի վրա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելն է։

  FEMEN շարժումը հայտնի է իր սկանդալային ակցիաներով: Շարժման ակտիվիստներն ամենատարբեր միջոցառումների ժամանակ կիսամերկ վիճակում «հայտնվում» և քաղաքական հայտարարություններով են հանդես գալիս։

Կիվիի օգտակար հատկությունները

Կիվին, պարզվել է, որ շատ օգտակար է: Այդ մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները: Համաձայն իրենց մանրամասներին, այն օգնում է հիպերտոնիայի վերացմանը և կարգավորում է արյունատար համակարգի աշխատանքը: Այդ գաղափարի հետ համամիտ են նաև նորվեգացի գիտնականները: Նրանք պարզել են , որ այն նաև կարգավորում է արյան ճնշումը: Բանն այն է, որ կիվին իր մեջ պարունակում է լյուտեին, որն էլ հակաօքսիդիչ է:

NASA-ի աստղագետները տիեզերքում հրեշտակ են տեսել (լուսանկարներ)


Սուրբ Ծննդյան տեզերական մաղթանք են հայտնաբերել NASA-ի «Հաբլ» աստղադիտակի հետ աշխատող գիտնականները: 

Գալակտիկան, որը Սուրբ Ծննդյան հրեշտակ է հիշեցնում` գտնվում է Երկրից 2000 լուսատարի հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: 

Երկբևեռ միգամածությունը, որը Sharpless 2-106 է կոչվում` գտնվում է Ծիր կաթինի հեռավոր հատվածում: «Հրեշտակի» կենտրոնական աստղից երկու այրվող կապույտ գազի «թև» է բացվում: 

Երիտասարդ IRS 4 աստղի ուղեծրում եղած գազը և փոշին որպես գոտի են գործում, «քաշվող» գազը ընդլայնվում է և ավազի ժամացույցի ձև է ստանում: 

Լույսը անրադառնում է փոշեհատիկներից և մուգ թելերով կապույտ թևերի տպավորություն է ստեղծում:

Ինգուշեթիայի լեռներում սահմանապահները ձնեմարդ են բռնել

Ինգուշեթիայում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները Ջեյրախի շրջանի անտառում տարօրինակ, ձնեմարդու նման` 2 մետր հասակով կենդանի են բռնել: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է Ինգուշեթիայի աշխատանքի և հանրային զարգացման նախարար` Բագաուդին Մարշանին: 

Նախարարի խոսքերով` բռնված կենդանուն տեղափոխել են Նազրանի շրջանի Սուրխախի բնակավայրի հանգստյան տան տարածքում գտնվող կենդանաբանական այգի: 

«Կենդանին նման է 2 մետր հասակ ունեցող, մուգ գույնի գորիլայի: Հավանաբար էգ է: Շատ խոշոր է: Սովորաբար գորիլաները հենվում են դիմացի թաթերի վրա, իսկ այս կենդանին ուղղաձիգ է կանգնում` մարդու նման: Գռմռում է և անհասկանալի ձայներ է արձակում», - պատմել է նախարարը: 

Նա նշել է, որ կենդանին շատ վախեցած է, հիմնականում սնվում է մսով և բուսականությամբ: 

«Որոշները ասում են, որ ձնեմարդ է, այլոք` խոշոր կապիկ, բայց անկեղծ ասած ես նման բան կյանքում չեմ տեսել», - հայտնել է Բ. Մարշանին 

«Մի քանի օրից Մոսկվայից Ինգուշեթիա պետք է մասնագետներ ժամանեն և տանեն այդ տարօրինակ կենդանուն», - ասել է գերատեսչության ղեկավարը: