.

Razmik Hovhannisyan`s blog

Դիտումների քանակը

Կիսվիր ընկերներիտ հետ

Աֆորիզմներ սիրո մասին


Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։

Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։

Սիրել` նշանակում է դադարել համեմատել։

Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։

Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:

Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։

Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։

Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։

Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։

Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։

Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:

Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:

Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել:

Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:

Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:

Սիրել՝ նշանակում է գործել:

Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:

հանգստացրեք ձեր ներվերը

հետաքրքրիր եֆեկտներ



Աստղեր, որոնց անունները Google-ում փնտրելու դեպքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով

այտնի մարդկանց անուններն ու նկարները միշտ էլ գործիք են չարագործների ձեռքում: Բավական է հետաքրքրությունից դրդված սեղմել հղումն ու տեղափոխվում ես վնասակար բովանդակությամբ կայք: 

McAfee հակավիրուսային ու անվտանգության հարցերով մասնագիտացված ընկերությունը հրապարակել է «ամենավտանգավոր» աստղերի տասնյակը: Ցուցակում ներկայացված տոկոսային ցուցանիշը խոսում է վարակված կայքում հայտնվելու հավանականության մասին: 

1. Heidi Klum -- 9.17% 

2. Cameron Diaz -- 9.08% 

3. Piers Morgan -- 8.92% 

4. Jessica Biel -- 8.83% 

5. Katherine Heigl -- 8.67% 

6. Mila Kunis -- 8.17% 

7. Anna Paquin -- 8.08% 

8. Adriana Lima -- 8.00% 

9. Scarlett Johansson -- 7.83% 

10. Emma Stone -- 7.67%

Բարձրտեխնոլոգիական գնդիկ-բոքոնիկ (տեսանյութ)

ԱՄՆ-ում ներկայացվել է թենիսի գնդակի չափ մի գունդ, որի հիմնական նպատակը գնորդին զվարճացնելն է: Sphero անվանումը ստացած գունդը պրակտիկ օգուտ չի տալիս: Դրա մեջ տեղադրված է փոքրիկ շարժիչ, որի շնորհիվ այն գլորվում է ցանկացած ուղղությամբ, մարտկոց, որը լիցքավորվում է շարժման ընթացքում, ինչպես նաև ցուցիչներ: 

Զվարճալի բոքոնիկին հնարավոր է կառավարել հեռախոսի և այլ սարքերի միջոցով, Bluetooth տեխնոլոգիայի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ոչ միայն ուղղորդել այն այլ օրինակ դրա համար երթուղի գծել: 

Sphero-ի համար արդեն 5 խաղային հավելված է ստեղծվել և նորերը սարերի հետևում չեն:

Հիշողության կորուստը սկսվում է 45 տարեկանից. գիտնականներ

Հիշողության և գլխուղեղի այլ ֆունկցիաների կորուստը կարող է սկսվել 45 տարեկանից: Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները: 

Բրիտանական բժշկական պարբերականում նրանք նշել են, որ տասը տարվա ընթացքում ուսումնասիրել են 45 -70 տարեկան ավելի քան 7 հազ. բրիտանացու մտավոր կարողությունները: 

BBC-ի հաղորդմամբ` հետազոտության արդյունքների համաձայն` 45 – 49 տարեկանում տեղի է ունենում գլխուղեղի ֆունկցիաների ոչ մեծ, բայց զգալի նվազում (հիշողության, մտածողության և ընկալման): 

Ավելի վաղ նման բոլոր հետազոտություններն անցկացվում էին 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում:

Որքան «բարձր» ես ապրում, այնքան արագ ես ծերանում

Մարդու կյանքի տևողությունը, պարզվում է, միայն վնասակար սովորույթներից ու առողջական խնդիրներից չէ կախված: Կարևոր է նաև, թե որ հարկում է նա բնակվում: 

Ամերիկյան ստանդարտների ու տեխնոլոգիաների ինստիտուտի` NISIT-ի գիտնականները եկել են այն համոզման, որ այն մարդիկ, որոնք բարձրահարկերում են բնակվում, ավելի շուտ են ծերանում , քան նրանք, ովքեր ապրում են մեկհարկանի տներում: 

Ինչպես գրում է Independent-ը, գիտնականներն իրենց հիպոթեզի համար օգտագործել են չափազանց ճշգրիտ ատոմային ժամացույցներ: Նրանք զույգ ժամացույցներից մեկը դրել են գետնից 30 սմ բարձրության վրա, մյուսը` գետնին: Պարզվել է, որ վերևում ժամանակը մի քանի միլիարդավոր վայրկյաններ ավելի արագ է ընթանում, քան ներքևում: Որքան այս կամ այն օբյեկտը մոտ է գտնվում գետնի մակերևույթին, այնքան ժամանակը դրա համար դանդաղ է ընթանում: 

Այնպես որ, գիտնականները խորհուրդ են տալիս` եթե ցանկանում եք երիտասարդ մնալ, ապա տեղափոխվեք ներքին հարկեր:

Մարիխուանան ավելի անվտանգ է, քան ծխախոտը

Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: 

Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը: 

Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են: Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները): 

Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է: 

Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ: 

Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:

Բրիտանացին ձվի 5000 արկղից տանկ է պատրաստել

Բրտանացի 57-ամյա Ստյուարտ Մուրդոչն, օգտագործելով ձվի 5016 արկղից տանկ է պատրաստել, տեղեկացնում է metro.co.uk լրատվական կայքը 

Մուրդոչն օգտագործել է նաև 26 լիտր սոսինձ և ավելի քան 10 հազ մեխ։ 

Բրիտանացուց ավելի քան 512 ժամ է պահանջվել, որպեսզի պատրաստի 10մ երկարություն ունեցող ստվարաթղթե քանդակը։ 

Աշխատանքը ստեղծվել է մարտի 4-ին ամենամյա «Ձվեր հանուն զինվորների» կայանալիք միջոցառումը նշելու համար։ 

Տանկը գտնվում է Լոնդոնի կայսերական պատերազմի թանգարանում։

Կարիճներն ունակ են տեսնել մարմնով

Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով: 

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ: 

Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում: 

Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

2014թ.-ից նոր սառցե շրջան կսկսվի. ռուս գիտնականներ

Աշխարհի վերջի քիչ թե շատ հավանական սցենարը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ ընդհակառակը` էքստրեմալ ցրտերը, որոնք սպասվում են 2014 թվականին: Ինչպես գրում է Meteoweb-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովոի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հաբիբուլո Աբդուսամատովին, երկու տարուց Երկիր մոլորակը կսկսի կտրուկ ցրտել: 

Նոր սառցե դարաշրջանը կտևի երկու դարից ոչ պակաս: Աբդուսամատովը վստահ է, որ նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055 թվականին: 

Հետաքրքրական է, որ գլոբալ տաքացման թեորեմի կողմնակիցները գտնում են, որ 2012թ.-ին մեր մոլորակը, ընդհակառակը, «կեռա, ինչպես կրակի վրա այրվող կաթսան»: 

Գիտնականի խոսքով` Երկիրը 1990-ականներից սկսել է զովանալ: Նախորդ հարյուրամյակներին մոլորակը ներծծել է բավականին արևային ջերմություն, և այժմ դանդաղ սառչում է: 

Կանխատեսվող ցրտերը կլինեն արդեն հինգերորդ «փոքր սառցե շրջանը» վերջին 9 հարյուրակում: Նմանատիպ կլիմայական երևույթներ են գրանցվել նաև 8-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ դարերում: 

Աբդուսամատովը նախազգուշացնում է, որ եթե սառցե շրջանն անվանվում է «փոքր», դեռ չի նշանակում, որ այն աննկատ կանցնի: Որպես կանոն` ցրտերի յուրաքանչյուր շրջան ուղեկցվում է համաճարակներով, սովով, և, որպես հետևանք, ազգերի զանգվածային գաղթով:

Google Translate–ի հերթական զավեշտը. «Ես սիրում եմ հայերին»–ը՝ I love turkey

Google Translate թարգմանչական ծրագրում հերթական զավեշտալի «միջադեպն» է արձանագրվել։ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը հայերենից անգլերեն ծրագիրը թարգմանում որպես I love turkey։ Սա ի դեպ երկակի կարելի ընկալել, որովհետև «turkey» բառը երկու իմաստ ունի՝ «հնդկահավ»և «Թուրքիա»։ Ի դեպ, այս երկիմաստության հետ կապված մի հետաքրքիր դեպք էլ եղավ շուրջ երկու ամիս, երբ ազգությամբ թուրք Facebook–ի մի օգտատեր հայկական «Հայերեն հարցեր» էջում փորձել էր իր երկիրը «գովազդել»՝ գրելով «Long live Turkey» արտահայտությունը և ստացել «Կեցցե հնդկահավ»։ 

Հետաքրքիր է սակայն, որ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը գրվում է միայն մեծատառերով՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԻՆ, ծրագիրը այն թարգմանում է որպես I love Armenia։

Գրասենյակային աշխատանքը քաղցկեղ է առաջացնում. հետազոտություն

Ավստրալացի գիտնականները եկել են այն համոզման, որ գրասենյակային երկարատև աշխատանքը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է News.au.com կայքը: 

Պրոֆեսոր Լին Ֆրիթչին նշում է, որ առնվազն 5000 դեպք է գրանցվել, երբ գրասենյակային աշխատողի մոտ այդ հիվանդութունն է հայտնաբերվել: 

«Գրասենակներում մեզ շրջապատող տեխնիկան, գրապահարանները, պլաստիկ նյութերը վտանգավոր տարրեր են արտազատում, ինչը քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ», - ասել է Ֆրիթչին: 

Գիտնականը նշել է նաև, որ գրասենյակների օդափոխման համակարգերում և բույսերում սնկեր են բազմանում, որոնք նույնպես լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին: 

Գրասենյակներում ամենատարածված վտանգավոր նյութերը բենզոլն ու ֆորմալդեհիդն են: Առաջինը հիմնականում հանդիպում է ներկված առարկաներում, սինթեթիկ ռետինի ու պլաստիկի մեջ: Իսկ երկրորդը` լայնորեն օգտագործվում է սոսնձված նրբատախտակներում:

Մարդիկ ավելի շուտ սկսում են կատակել, քան խոսել

Երեխաները մինչ խոսելն ի վիճակի են ընկերանալ և նույնիսկ կատակել: 

Չարլզ Ստարտի համալսարանի գիտնականները հատուկ տեսախցիկներ են ամրացրել երեխաների գլխին, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրանք նայում աշխարհին, գրում է The Telegraph-ը: Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել են 6-18 ամսական երեխաներ:

Պարզվում է 18 ամսականից փոքր երեխաները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերով, ձայներով և խաղերով: 

«Երեխաներն ի վիճակի են հաղորդակցվել միմյանց հետ տեսողական կոնտակտի, ժեստերի և նույնիսկ հումորի միջոցով»,-ասել է պրոֆեսոր Ջենիֆեր Սամշնը: 

Օրինակ, երեխան մեկ այլ երեխային տվել է խաղալիք, բայց վերջին վայրկյանին հետ է քաշել ձեռքը: Նման վարքագիծ երեխան դրսևորել է մի քանի անգամ, մինչև տվել է խաղալիքը:

Ինտերնետը կօգնի փրկել անհետացող լեզուները

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները, տեղեկացնում է vesti.ru հեռուստատեսության կայքը: 

Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները: 

Սվարթմորի քոլեջի լեզվաբանները, Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 «խոսող» բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազ. տեսաձայնային նյութ և 32 հազ բառ: 

«Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում», - ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիսոնը: 

2010թ. ստաղծված բառարաններից մեկը պարունակում է կորո լեզվի բառեր, որով խոսում է մոտ 500 մարդ Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Իսկ մեկ այլ բառարան պարունակում է Պարագվայի հյուսիսում բնակվող ցեղախմբերից մեկի լեզուն` չամակոկոն: 

Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:

5 տարեկան տղան աղջիկ է դարձել

Լոնդոնի բնակիչ 5-ամյա Զաք Ավերիի վիրահատությունը համաշխարհային բժշկության պատմության մեջ եզակի դեպք է համարվում, տեղեկացնում է The Telegraph-ը: 

Բրիտանացի բժիշկները, երեխայի ցանկությամբ վիրահատությամբ փոխել են նրա սեռը և նրան աղջիկ դարձել: 

Երեխայի ծնողների հավաստմամբ` Զաքը երեք տարեկանից նախընտրել է խաղալ կանացի իրերով: Սիրել է տիկնիկներ ու վարդագուն զգեստներ, շպարվել ու դուրս է եկել փողոց: 

«Մենք որևէ կասկած չունեինք, կարծում էինք, որ ամեն ինչ բնական է, բոլոր տղաները չէ, որ մեքենաներով են խաղում: Սակայն, մեկ տարի առաջ, հանկարծ Զաքը լացելով մոտեցավ ու ասաց, որ ուզում է աղջիկ լինել», - ասել է երեխայի մայրը` Թերեզա Ավերին: 

Մի քանի բժշկական խորհրդատվությունից հետո, ծնողները որոշել են վիրահատել երեխային:

Քաղցր ըմպելիքներից հրաժարվելը կօգնի նիհարել

Հյուսիսային Կարոլինայի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դիետիկ ըմպելիքների օգտագործումը ընդամենը 6 ամսում օգնում են նիհարել 5 %-ով: 

Հետազոտությանը մասնակցել է 318 կամավոր, ովքեր տառապել են ավելորդ քաշից և ճարպակալումից, գրում է Medikforum.ru-ն: 

Մասնագետները չեն կասկածում, որ դիետիկ կոլայի և նման ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումը նիհարելու ամենահասարակ և ամենահեշտ տարբերակն են: 

Հետազոտության ժամանակ կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խումբը կալորիաներով հարուստ, գազավորված ըմպելիքը փոխարինել էր դիետիկով, երկրորդ խմբում` ջրով, իսկ երրորդ խմբում ոչիչն չէր փոխվել (նրանց պարզապես տեղեկացրել էին, թե ինչպիսի փոփոխություններն են օգնում նիհարել): 

6 ամիս շարունակ հետևելով կամավորների քաշին, մասնագետները փաստել են, որ բոլորի մոտ էլ որոշակի փոփոխություններ նկատվել են, սակայն առաջին երկու խմբի անդամները երկու անգամ ավելի հեշտ են նիհարել: 

Կարևորն այն է, որ ըմպելիքը կալորիա չպարունակի, անկախ այն հանգամանքից այն ջուր է, թե գազավորված ըմպելիք: 

Մի շարք հետազոտությունները ցուց են տալիս, որ քաղցր ըմպելիքներ օգտագործողները չգիրանալու և շաքարախտով չհիվանդանալու շատ ավելի մեծ շանսեր ունեն:

Աշխարհի ամենաթանկ տեսահոլովակը


Աշխարհի ամենաթանկ տեսահոլովակը Մայքյ Ջեկսոնի և Ջանետ Ջեքսոնի տեսահոլովակն է . Տեսահոլովակի վրա ծախսվել է մոտ 7. 000.000 դոլլար որից ` 53.000 դոլլար ծախսվել է կոտրված տեխնիկայի վրա 3.000 դոլլար Մայքլի գրիմի վրա է ծախսվել 8.000 դոլլար Ջանեթի գրիմի վրա 175.000 լուսավորության վրա 1 օրվա մեջ ծապսվել է մոտ 636.000 դոլլար(տեսհալավակի նկարահանումը տևել է մոտ 11 օր )

Տղան կարողանում է տեսնել մթության մեջ

Daily Mail-ը գրում է, որ Դահուայում ապրող Նոնգ Յոուսուիի աչքերը կանաչ գույն են դառնում, երբ նրանց վրա լույս է ընկնում: Տղայի համար դժվար է բակում խաղալ պայծառ արևի պայմաններում, բայց նա հեշտությամբ կարողանում է տեսնել մթության մեջ: Նրա հայրը պատմում է, որ երբ երեխան ծնվել է, իրեն ասել են, որ նրա աչքերի հետ ինչ-որ բան այն չէ, բայց այնուհետև բժիշկներն ասել են, որ դա կանցնի, երբ երեխան մեծանա: Երեխայի ունակությունները ստուգելու համար չինացի լրագրողը նրա համար հարցաշարեր է պատրաստել, որոնք երեխան կարողացել է հաջողությամբ լուծել ամբողջական մթության մեջ։ Բժիշկներին հետաքրքրում է, թե որն է այս երեխայի աչքերի գաղտնիքը: 


Ե՞րբ մարզվել, իսկ երբ` ոչ

Սպորտային, ֆիզիկական վարժություններ մշտապես կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ձևաբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները: Արդյունքում մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբանական անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները:  Դրանցում կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները. մեծանում է նյարդային գործընթացների ուժը, շարժունակությունն ու հավասարակշռությունը, զգալիորեն արագանում է շարժող, հակազդեցությունը: Մարզումների ընթացքում գրգռիչների մեծ բազմազանության շնորհիվ կատարելագործվում է վերլուծիչների գործունեությունը, արյան մեջ ավելանում են Էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինի պարունակությունը, որը նպաստում է արյան մեջ թթվածնի ծավալի մեծացմանը: Մկաններում, գլխուղեղում, սրտամկանում ավելանում են Էներգիական նյութերի պաշարները: Փոփոխվում է նաև հենաշարժ. ապարատը. մեծանում է ոսկրերի և ջլերի ամրությունը, ավելանում են մկանների զանգվածը և ծավալը, ինչպես նաև մկանային ուժը: Կանոնավոր մարզվելիս զարգանում են շնչառական մկանները, մեծանում են կրծքավանդակի շարժունությունը, թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Աիրտն աշխատում է ավելի կանոնավոր. կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, որը վկայում Է սրտի խնայող, աշխատանքի մասին: Ապորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է՝ առանց երկարատև ընդմիջումների: Այսպես՝ սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, հետագայում՝ ավելի հաճախ: Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է: Մարզական պարապմունքներն ավելի նպատակահարմար է անցկացնել ժամը 10-13-ի և 18-21-ի ժամանակահատվածում, նախաճաշից հետո 2-2,5 ժ-ից և ճաշից հետո 3-3,5 ժ-ից ոչ շուտ: Ուտել խորհուրդ է տրվում մարզումներից 30-40 ր հետո: Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժ առաջ, որպեսզի հուզական գրգռվածությունն անցնի: Կարևոր է նաև մարզիկի համակողմանի պատրաստվածությունը, ուստի, հատուկ վարժություններից բացի, մարզումների ընթացքում անպայման պետք է զբաղվել մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, մարզական խաղերով և այլն: Մարզումների բեռնվածությունն անհատական է՝ կախված մարզվողի տարիքից, առողջական վիճակից և մարզական պատրաստվածության աստիճանից: Մարզիկներին խիստ հակացուցված Է ծխելը, ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները, թվացյալ դրդում առաջացնելուց հետո, խիստ ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը: Խնայողական մարզումներն անիմաստ են, քանի որ ուժն ու տոկունությունն աճում են միայն հոգնեցնող մկանային բեռնվածությունների դեպքում: Պարապմունքների սկզբում ֆիզիկական բեռնվածություններից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, որն ավելի սուր է զգացվում, քան հաջորդող մարզումների ժամանակ: Կանոնավոր, ճիշտ կազմակերպված մարզումներից գերհոգնածություն չպետք է առաջանա: Մարզվածության աճին զուգընթաց ֆիզկուլտուրնիկը և մարզիկը, անշուշտ, ի վիճակի են մարզվելու ավելի մեծ բեռնվածությամբ: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել աշխատունակության վերականգնմանը նպաստող հանգստին: Երբ խախտվում է աշխատանքի և ուժերի վերականգնման փուլերի ճիշտ հարաբերակցությունը, առաջանում են գերհոգնածություն, գերմարզվածություն և գերլարվածություն: Նման դեպքերում պետք Է դիմել բժշկի: Գերհոգնածությունը, ի տարբերություն ֆիզիոլոգիական հոգնածության, աշխատունակության ավելի տևական անկումն Է: Գերհոգնածության մասին են վկայում թորշոմածությունը, վատ ախորժակը, շարժումների ներդաշնակության թուլացումը: Նվազում են ուժը, արագությունը, դիմացկունությունը: Այս երևույթները վերացնելու համար բավական է, թեկուզ ժամանակավորապես, փոխել մարզումների ռեժիմը. փոքրացնել բեռնվածությունները, երկարացնել դրանց միջև ընկած ժամանակամիջոցները, սահմանել հանգստի լրացուցիչ օրեր: Վիտամինացված սնունդը, խորը քունը և կյանքի ռեժիմի (ուսում, աշխատանք, հանգիստ) կարգավորումը կօգնեն արագ վերականգնել ուժերը: Գերհոգնածության 1-ին իսկ նշւսնների դեպքում հարկավոր Է դիմել բժշկի և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում կարող է առաջանալ գերմարզվածություն: Վերջինիս բնորոշ են ընդհանուր վիճակի վատացումը, քնի խանգարումը, դյուրագրգռելիությունը, անտարբերությունը, աշխատունակության անկումը, որոնք հանգեցնում են մարզական արդյունքների հետագա նվազման: Գերմարզվածության հիմքում ընկած է բարձրագույն նյարդային համակարգի գործունեության խանգարումը: ժամանակ առ ժամանակ մարզիկը նույնիսկ տհաճություն է զգում մոտալուտ մարզումներից, իսկ դրանից հետո նրա սրտի շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ: Օրգանիզմում Էներգիական նյութերի պաշարի նվազման հետևանքով մարզիկը սովորաբար նիհարում է: Պաշտպանական ուժերը նվազում են, ինչը կարող է նպաստել գաղտնի ընթացող հիվանդությունների սրացմանը և սուր շնչառական հիվանդությունների առաջացմանը: Նման դեպքերում բժիշկը սովորաբար խորհուրդ է տալիս 1-2 շաբաթ զգալիորեն փոքրացնել մարզումների բեռնվածությունը, չափավորել արագ և ուժային վարժությունները, պարապմունքներն անցկացնել բացօթյա վայրերում (զբոսայգի, անտառ, գետափ): Օգտակար են բացօթյա զբոսանքները, ոչ մեծ տարածությամբ վազքը, լողը: Ավելի լավ է 1-3 շաբաթ նվիրել ակտիվ հանգստին՝ սահմանափակվել առավոտյան մարմնամարզությամբ, մի քիչ վազել, լողալ: Մարզումների բեռնվածությունը պետք է մեծացնել աստիճանաբար: Այս խորհուրդներն անտեսելիս ուժերի վերականգնման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ (1-2 ամիս): Խորացած գերմարզվածությունը վերացնելու համար անրաժեշտ է բուժվել հիվանդանոցում:  Մարզիկի ինքնազգացողությունը տուժում է նաև, Երբ, հիվանդ լինելով հանդերձ, նա չի դադարեցնում մարզումները, իսկ առողջանալուց հետո անմիջապես սկսում Է պարապել նախկին լարվածությամբ:  Հարկավոր է հիշել, որ գերմարզված վիճակում չի կարելի մասնակցել մրցումների: Մարզումների ճիշտ ռեժիմի դեպքում մարզիկը ձեռք է բերում լավագույն մարզավիճակ, իրեն լավ է զգում և ցույց տափս մարզական բարձր արդյունքներ: Մարզումների ժամանակաշրջանում անհրաժեշտ է կանոնավոր բժշկական հսկողություն, որի արժեքավոր լրացումը մարզիկի՝ սեփական առողջական վիճակի ինքնադիտարկումներն են՝ ինքնահսկումը:
        

Կինոթատրոն լինզաներ

Մոտ ապագայում աչքերի լինզաներում կներդրվի «էկրան», որը թույլ կտա դիտել ֆիլմեր, նկարներ, ընկերների անունները, տվյալները, ճանապարհին նայել «GPS-աչքերով» և շատ ավելին: Վաշինգտոնի համալսարանի գիտնական Բաբակ Պարվիզը ներկայացրել է նման լինզայի նախատիպը, որում ներդրված են միկրոսխեմաներ:  «Դրանք թույլ կտան  շատ բարձր հստակությամբ դիտել տարատեսակ պատկերներ»,-ասում է Պարվիզը: Նախկինում նման լինզաներ չեն մշակվել, քանի որ դրանց պատրաստումը այնքան էլ հեշտ չէ. այն նյութը, որից պատրաստվում են լինզաները, միկրոսխեմաներից ուղղակի հալչում է: Սակայն Պարվիզի ղեկավարած խումբը գտել է այլընտրանքային լուծում: Շարունակությունը դիտեք տեսահոլովակում:
     

Աշխարհի ամենածեր մարդը

Աշխարհի ամենածեր մարդը կին է . Անտիսա Խվիչավան 131 տարեկան է ,ծնվել է 1880 թվականին. Ներկայումս նա ապրում է իր թոռնիկի հետ որը 40 տարեկան է . Ձեզ ենք ներկայացնում կնոջ նկարները




Սեր փոքր տարիքում.....

Թե ինչ է սերը երևի երբեք  ոչմեկ չի կարող ասել.....Դա բանաձև չէ կամ ինչ-որ օրենք ....Դա այն է ինչ զգում ես և ամեն մարդ սերը հասկանում է յուրովի:ԵՎ կարևոր չէ որ տարիքում ես զգում այդ զգացմունքը , կարևորը զգալն է անկեղծ.... Ատում եմ երբ քննադատում են 14 կամ 15 տարեկան աղջկան ընկեր ունենալու մեջ:Ավելին ասեմ հենց այդ տարիքում է լինում իսկական մաքուր սերը:  Շատերը ասում են այդ  տարիքում իսկական սեր չի լինում ,բայց դա հարաբերական է, երբեք չես կարող ասել թե դիմացինդ ինչ է զգում:Իսկ ինչու են էտպես քննադատում? ՈՒրեմն եթե փոքր են չեն կարող սիրել? փոքրերը զգացմունք չունեն?<Սերը տարիք չի հարցնում , սերը չունի օրենքներ> ես համաձայն եմ այս խոսքերին ;  Շատերը ասում են իսկական սերը 17 տարիքում է , նրանք ուղղակի սարսափելի սխալվում են: Հնարավոր է ,որ 14  տարեկանը զգա ու հասկանա այն ինչը չի կարող այն 17 տարեկանը:Հիմա այնպիսի ժամանակներ են  ,որ անգամ այդ տարիքի երեխաները տառապանքի մեծ փորձ ունեն և լավ գիտեն իրենց լավն ու վատը:Նրանք սիրում են,սիրվում են , ունենում են երազանքներ , նպատակներ, հասկանում են , որ առանց  այդ մեկի ապրել չեն կարող ,երբ իրենց շունչը կտրվում է առանց այդ մեկի...հենց դա է սերը ու կապ չունի ով է զգում այս զգացմունքը....
   Թե ինչ է սերը?
Երևի ոչ ոք չի կարող ասել
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը
Նախ պետք է սիրես:
Այո', գալիս է նա հանկարծակի,
Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.
Սերը միակն է,

         Սերը չեն բացատրում , սերը չունի բացատրություն, դա միայն մարդուց է գալիս ...ԵՍ շատ դեպքեր գիտեմ ,որ մարդիկ 4-րդ դասարանից ընկերություն են արել ու հիմա ամուսնացել են: Հարգելի հայեր մի քննադատեք երբեք ոչ մեկին, քանզի երբեք չենք կարող դիմացինի հոգին կարդալ ամբողջությամբ: Սիրեք և եղեք սիրված:
 

Ինչի մասին խոսել աղջկա հետ

Երևի թե շատ տղաներ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչի մասին է պետք  խոսել աղջկա հետ: Նման  իրավիճակում չհայտնվելու համար ներկայացնում ենք ձեզ 17 թեմա, որոնց շուրջ կարող եք խոսել աղջիկների հետ…

Կինո.

Ունիվերսալ թեմա է: Սկսեք «իսկ դու կինոթատրոնում ֆիլմ նայել սիրում ես»՛ հարցից և հետագայում կիմանաք, թե ինչ ժանրի ֆիլմեր է նա նախընտրում, հետևու՞մ է արդյոք կինոաշխարհի նորություններին: Դա էլ հիմք կհանդիսանա իրեն ավելի լավ ճանաչելու համար:

Հետաքրքրություններ.  

Օրինակ՝ դուք սիրում եք հեծանիվ քշել կամ երգեր եք գրում: Առաջին դեպքում կարող եք ձեր սիրելի աղջկան հրավիրել հեծանիվներով զբոսանքի կամ խոստանալ, որ կսովորեցնեք իրեն հեծանիվ քշել: Երկրորդ դեպքում կարող եք կազմակերպել երաժշտական երեկո և իրեն նվիրված երգ կատարել, այս դեպքում նա հաստատ կհալչի: Ամենակարևորը չմոռանաք հարցնել, թե ինչ է սիրում ձեր զրուցակիցը, հակառակ դեպքում դուք սխալ տպավորություն կթողնեք միայն ձեր մասին պատմելով:

Գրականություն.

Եթե աղջիկը սիրում է ընթերցել, ապա ձեր բախտը բերել է: Դա շատ երկար և հետաքրքիր զրույցի առարկա կարող է դառնալ: Ի՞նչ է նա կարդացել վերջերս: Ո՞րն է իր սիրելի գրողը: Կարող եք պատմել նաև ձեր կարդացած գրքերի մասին, եթե նրան հետաքրքրի, խոսք տվեք, որ կտաք այդ գիրքն իրեն կարդալ:

Թանգարաններ,հիշարժան վայրեր.

Յուրաքանչյուր քաղաքում այդպիսի բազմաթիվ տեղեր կան: Հետաքրքրվեք ձեր քաղաքի պատմությամբ և անհրաժեշտ պահին կարող եք փայլել գիտելիքներով: Օրինակ՝ իսկ դու գիտե՞իր, որ այս տանն ապրել է Իսահակյանը, Մանսուրյանը և այլն:

Վնասակար սովորույթներ. (բայց դա կոպիտ ասած)

Խոսեք նրա «աղջկական» սովորույթների մասին, ինչպիսիք են՝ ուշանալը, իրեր կորցնելը և այլն: Կարևորը՝ արեք դա հումորով և սիրով:

Փող.

Խոսեք տարբեր ապրանքների գների մասին, տեսեք, թե նա ինչ կարծիք ունի ֆինանսների հարցում: Սակայն պետք չէ  շատ խորացնել այս թեման, նա կարող է մտածել,  թե ժլատ եք ու գծուծ: Դուք կարող եք սննդի գներից զրույցն անցկացնել նրան, թե ինչ է նա սիրում ուտել:

Ուտելիք 

Բացի նրանից, որ դուք կիմանաք, թե ինչ է նա սիրում, պատկերացում կունենաք, թե որտեղ նրան հրավիրել, նաև կիմանաք՝ արդյո՞ք նա ճաշ եփել կամ թխվածք թխել գիտի: Չնայած համոզված եղեք, որ աղջիկների մեծամասնությունը պատրստել սովորում է միայն այն ժամանակ, երբ գտնվում է այն մեկը, ով արժանի է, որ նա սովորի դա անել:


Զբոսանքներ
,ճանապարհորդություններ.

Կարող եք պատմել ձեր վերջին ճանապարհորդության մասին: Հարցրեք, թե որն է նրա սիրելի երկիրը, քաղաքը, զբոսայգին…

Մեքենաներ.

Հետաքրքրվեք՝ արդյոք վարում է նա մեքենա թե ոչ, եթե ոչ, ապա խոստացեք, որ մի օր նրան մաստեր կալսս կմատուցեք, իհարկե եթե ինքներդ քշել գիտեք: Իմացեք, թե ինչ մեքենաներ է նա սիրում, հետաքրքրվում է արդյոք նոր մոդելներով և այլն: Այս դեպքում դուք կարող եք նաև ձեր մասին պատմել:

Ուսում և աշխատանք.

Իմացեք, թե  ինչպես է նա  պլանավորում իր  ապագան, միգուցե ձեր պլանները համընկնում են…

 Հանգիստ.

Ինչով է նա զբաղվում ազատ օրերին: Ոչ մի դեպքում չմեղադրեք իրեն, նույնիսկ եթե նա ամբողջ օրը հեռուստացույի արջև պառկած է անցկացնում:

Սպորտ.

Ինչ մարզաձև է նա սիրում, զբաղվում է արդյոք սպորտով…միգուցե մի օր միասին թենիս կամ այլ խաղ խաղաք:

 Առողջություն.

Այստեղ կարող եք մի քիչ փիլիսոփայել, սակայն սահմանների մեջ, որպեսզի աղջկա քունը չտանի: Եվ չմոռանաք հարցնել, թե որն է նրա գեղեցկության գաղտնիքը:

 Կրոն.

Սա շատ երկար և խորը զրույցների առարկա կարող է դառնալ, սակայն միայն այն դեպքում, եթե ձեր զրուցկիցը խորը և հետաքրքիր մարդ է, հարառակ դեպքում կարող եք ծիծաղալի թվալ:

Հարաբերություններ .

Սա երևի թե ամենաօգտակար զրույցը կլինի: Կարող եք իմանալ, թե ինչ տիպի տղաներ է սիրում, ինչը երբեք չի ների (սուտ,խանդ,դավաճանություն)

Երեխաներ.

Փոքր եղբայրներ, քուրեր, ուղղակի ծանոթներ: Կարող եք խոսել երեխաների հետաքրքիր արտահայտությունների ու մտքերի մասին: Եվ հետո դա ձեզ էլ ավելի կբարձրացնի աղջկա աչքերում:

Հագուստ.

Չմոռանաք ասել, որ նա միշտ անկրկնելի է: Ինչպես գիտեք, հագուստը մարդու արտահայտման ամենակարևոր միջոցներից է, հետևաբար դա շատ բան կարող է ասել ձեր սիրելիի հայցքների և ճաշակի մասին: