.

Razmik Hovhannisyan`s blog

Դիտումների քանակը

Կիսվիր ընկերներիտ հետ

«Անոնիմուս»-ը զգուշացրել է Հունաստանի կառավարությանը


ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը հարձակում է գործել Հունաստանի արդարադատութան նախարարության պաշտոնական կայքի վրա: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը:
«Անոնիմուս»-ը կոտրած կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ զգուշացնում է գալիք արդարության մասին: Հակերային կազմակերպությունը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հունաստանի կառավարությունը ընտրվել է հույն ժողովրդի ցանկություններն իրականացնելու համար, այդուհանդերձ նա դա չի անում: «Ժողովրդավարությունը ծնվել է ձեր երկրում, սակայն այժմ դուք այն սպանում եք»,-նշված է տեսանյութում: Այստեղ ասվում է, որ «Անոնիմուս»-ը ոչինչ չի ներում և չի մոռանում: «Ոչ թե ժողովուրդները պետք է վախենան կառավարությունից, այլ կառավարությունները պետք է վախենան ժողովրդից»,-նշված է վերջում:

Комментариев нет:

Отправить комментарий